Այսօր Ռիհաննան դարձավ 27 տարեկան
Հայտնի երգչուհի Ռիհաննան այսօր՝ փետրվարի 20 դարձավ 27 տարեկան:
Նշենք, որ բարբադոսցի երգչուհին 16 տարեկանում տեղափոխվում է ԱՄՆ, որտեղ սկսում է իր երաժշտական կարիերան։
2005 թվականին Ռիհաննան թողարկում է դեբյուտային Music of the Sun ալբոմը, որը Billboard ամսագրի թոփ 200-ի մեջ մտավ լավագույն տասնյակի մեջ, իսկ նույն ալբոմի սինգլներից մեկը` Pon De Replay կատարումը իր հերթին մտնում է Billboard Hot 100-ի մեջ։ 2006 թվականին թողարկվում է Ռիհաննայի թվով երկրորդ ալբոմը՝ A Girl Like Me, որի սինգլներից մեկը՝ "SOS" երգը նույնպես դառնում է հիթային կատարում։ Ռիհաննայի երրորդ ալբոմի՝ Good Girl Gone Bad-ի (2007) մեջ արդեն տեղ են գտնում միանգամից չորս հիթային կատարումներ՝ "Umbrella", "Take a Bow", "Disturbia" և "Don't Stop the Music" ։ Նույն տարի Ռիհաննան Գրեմմի մրցանակաբաշխության շրջանակներում առաջադրվում է միանգամից 9 անվանակարգերում, սակայն հաղթում է միայն մեկում՝ լավագույն ռեփ-վոկալ համագործակցություն (Umbrella կատարման համար, որը զուգերգ էր ռեփեր Ջեյ Զիի հետ)։ Չորրորդ ալբոմը լույս է տեսնում 2009 թվականի նոյեմբերին՝ Rated R անվամբ։ Այս ալբոմից արդեն "Russian Roulette", "Hard" և "Rude Boy" կատարումները գրավում են Բիլբորդի 1-ին հորիզոնականները։ Loud-ը (2010)` հինգերորդ ալբոմը ներառում է ևս մի քանի հիթեր` "Only Girl", "What's My Name?" and "S&M"։ "We Found Love" սինգլի տեսքով դուրս է գալիս 2011 թվականի սեպտեմբերին և ավելի ուշ՝ նոյեմբերին, ներառվում է վեցերորդ ալբոմում (Talk That Talk)։
Աշխարհում վաճառվել են Ռիհաննայի 20 միլիոնից ավել ալբոմներ և մոտ 60 միլիոն օրինակ սինգլներ, ուստի նա համարվում է աշխարհի լավ վաճառվող երաժշտական գործիչներից մեկը։ Կարիերայի ընթացքում արժանացել է բազմաթիվ մրցանակների։
Ռիհաննան նաև նշանակված է որպես Բարբադոսում երիտասարդական մշակույթի պաշտոնական դեսպան։