Էրդողանի դստեր դեմ պլանավորվել էր մահափորձ իրականացնել (լուսանկարներ)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դստեր դեմ մահափորձ էր պլանվորվում: Այս մասին գրում է թուրքական Sabah թերթը՝ հղում անելով Թուրքիայի հետախուզությունում գտնվող իր աղբյուրին:
Փոխանցվում է, որ մահափորձը պլանավորվում էր իրագործել խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որը նախատեսված է հունիսի 7-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սումեյա Էրդողանը կարող է մասնակցել խորհրդարանական ընտրություններին: