Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանի Գաբալայի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Day.Az-ն:
Ադրբեջանի սեյսմոլոգիական ազգային ծառայությունից հայտնել են, որ երկրաշարժը գրանցվել է փետրվարի 20-ին՝ տեղական ժամանակով 00:25-ին, Գաբալա քաղաքից 21 կմ հյուսիս-արևելք:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3.7 բալ և գտնվել է 10 կմ խորության վրա:
Փոխանցվում է, որ քաղաքը Բաքվից տեղակայված է 220 կմ վրա: