Դոնեցկում պայթեցրել են ադրբեջանցուն պատկանող սրճարան և ռեստորան
Դոնեցկում պայթեցրել են ադրբեջանցի գործարար Մամմադալ Գաչաևին պատկանող սրճարանը և ռեստորանը: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Նշենք, որ ադրբեջանցի գործարար Մամմադալ Գաչաևն այժմ համարվում է անհայտ կորած:
Իր անհետացումից մի քանի օր առաջ, Գաչաև զանգահարել է իր քրոջը և հայտնել, որ իրավիճակը Դոնեցկում կրիտիկական է: Քույրը, ով բնակվում է Սարատովում, համոզել էր եղբորը տեղափոխվել իր մոտ, սակայն Գաչաև հրաժարվել էր: