ԴԱԻՇ-ի գրոհայիններն ահաբեկչություններ են ծրագրում Թուրքիայում
ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») գրոհայինների մի մասը, որը Թուրքիայի տարածք է ներթափանցել սիրիական Քոբանի քաղաքից, ահաբեկչություններ է ծրագրում այդ երկրում:
Այս մասին տեղեկություններ են տարածվել թուրքական հետախուզական աղբյուրներից, գրում է թուրքական Hurriyet լրատվական գործակալությունը:
Երբ Անկարան տեղեկացել է երկրի տարածք ԴԱԻՇ-ի զինյալների ներթափանցման մասին, Սուրուչի շրջանում (Սիրիայի հետ սահմանին) լուրջ միջոցներ են ձեռնարկվել ԴԱԻՇ-ի գրոհայինների՝ Թուրքիա ներթափանցումը կանխելու համար:
ԴԱԻՇ-ի գրոհայիններն ահաբեկչություններ են ծրագրում հիմնականում Թուրքիայի Ստամբուլ քաղաքում: