Համացանցում են հայտնվել Բեյոնսեի անմշակ լուսանկարները
The Beyonce World կայքում հրապարակվել են երգչուհու՝ առանց ֆոտոշոփի նկարները: Դա դժգոհություն է առաջացրել երգչուհու երկրպագուների մոտ:
Բեյոնսեի երկրպագուներն իրենց համարում են երգչուհու մեղուները, իսկ նրան՝ իրենց թագուհին: Նկարները, որտեղ ակնհայտ երևում են երգչուհու դեմքի թերությունները, պատճառ են դարձել բազմաթիվ թվիթների:
Կայքի ադմինիստրացիան ասել է, որ հատուկ են այդ նկարները տեղադրել, որպեսի ցույց տան իրենց թագուհու բնական գեղեցկությունը:
Այս մասին գրում է Rambler.ru-ն: