Թուրքիան Չինաստանի հետ մտադիր է հակահրթիռային պաշտպանության համակարգ ստեղծել
Թուրքիան Չինաստանի հետ մտադիր է հակահրթիռային պաշտպանության համակարգ ստեղծել: Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:
Միևնույն ժամանակ, նախարարն ասել է, որ նոր ձևավորվող հակահրթիռային պաշտպանության համակարգը չի ինտեգրվի ՆԱՏՕ-ի համակարգին:
Հիշեցնենք, որ 2013թ-ին Թուրքիան արդեն հայտարարել էր, որ մտադիր է չինական ընկերությունից մեքենատեխնիկա գնել:
Այս մասին գրում է Rambler.ru-ն: