Ադրբեջանը պատրաստ է Հունաստանին վաճառել TAP-ի մի մասը
SOCAR-ը պատրաստ է հունական կողմին վաճառել Ադրիատիկ գազամուղի (TAP) իր բաժնեմասի մի մասը: Այս մասին հայտնում է Trend.az-ը:
Փոխանցվում է, որ համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել SOCAR-ի բարձրաստիճան ներկայացուցիչը:
Լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ SOCAR-ը բաց է նման առաջարկի համար:
«Եթե Հունաստանը պատրաստ է նախագծում ձեռք բերել ցանկացած մասնաբաժին, ապա մենք պատրաստ ենք այն վաճառել»,-հայտարարել է ընկերության ներկայացուցիչը: