Նոր ձերբակալություններ՝ Թուրքիայում
Թուրքիայի 5 նահանգներում այսպես կոչված «Զուգահեռ պետություն» հետաքննության գործի շրջանակներում ձերբակալվել է ՆԳՆ-ի 15 աշխատակից, այդ թվում նաև բարձրաստիճան սպաներ: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով թուրքական Anadolu գործակալությանը:
Փոխանցվում է, որ ոստիկաններին մեղադրել են հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ապօրինի գաղտնալսման, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու և կեղծ փաստաթղթեր պատրաստելու մեջ:
Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերին Թուրքիայում տեղի էր ունեցել ռեզոնանսային հակակոռուպցիոն գործողություն: