Ադրբեջանում սկսվել է «դոլարային խուճապ»
Ադրբեջանում սկսվել է «դոլարային խուճապ» քաղաքացիների շրջանակում, որոնք ուզում են փոխանակել իրենց մանաթը դոլարով: Այս մասին հաղորդում է Rambler.ru-ն:
Ինչպես գրում է echo.az-ը՝ փոխանակման որոշ կետերում դոլարով և եվրոյով արժութային առք և վաճառք գրեթե տեղի չի ունենում: Փոխանակման կետերում մեկ դոլարը արժե 0.80 մանաթ:
Նշենք, որ Ադրբեջանի Կենտրոնական բանկում որոշել են, որ 2015թ-ի փետրվարի 16-ից Ադրբեջանում գործելու է նոր համակարգ, ըստ որի՝ արժութային զամբյուղում տեղի է ունենալու տոկոսադրույքների փոփոխություն: