Ղարաբաղի հարցում միջազգային կազմակերպությունների գործողություններն ապարդյուն են. Հասանով
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երեկ հանդիպում ունենալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ՝ Իգոր Պոպովի, Պիեռ Անդրյուի և Ջեյմս Ուորլիքի հետ զրուցել է Լեռնային Ղարաբաղի հարցի մասին: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ հանդիպման շրջանականերում Հասանովը հայտարարել է, որ, իբրև թե Հայաստանը շարունակում է Ադրբեջանի տարածքների «օկուպացիան», իսկ հակամարտության միջազգային կազմակերպությունների գործողություններն ամբողջովին ապարդյուն են: