Նուլանդը ժամանել է Բաքու
ԱՄՆ պետական քարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը երեկ ժամանել է Բաքու: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանությանը:
Փոխանցվում է, որ Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում Նուլանդին դիմավորել է ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Սեկուտան:
Համաձայն տեղեկության՝ այցի ժամանակ Նուլանդը Բաքվում քննարկելու է երկկողմանի հարաբերությունները՝ առևտրի, ներդրումների ոլորտում, էլեկտրաէներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման, անվտանգության խնդիրների, ահաբեկչության դեմ պայքարի, ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առաջընթաց հարցերը: