Ադրբեջանը հրաժարվում է երկրի ազգային արժույթը համապատասխանեցնել ԱՄՆ-ի դոլարին
Ադրբեջանի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ հրաժարվում է այդ երկրի ազգային արժույթը համապատասխանեցնել ԱՄՆ-ի դոլարին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԿԲ-ն:
Ամերիկյան դոլարի հետ ադրբեջանական արժույթի համապատասխանեցումից հրաժարվելը կապված է նավթի գներից՝ Ադրբեջանի ունեցած կախվածությունից:
Բանկի հայտարարության մեջ հստակեցվում է, որ նախատեսվում է քաղաքականություն վարել երկարժույթ զամբյուղի հիմքով, որը կազմում են դոլարն ու եվրոն: