Նիկոլայ Բասկովը պատրաստվում է ամուսնանալ
Ռուս երգչուհի Սոֆիա Կալչևոյի միկրոբլոգում նկար է հայտնվել, որից հետո մարդիկ սկսել են խոսել երիտասարդների մոտալուտ ամուսնության մասին:
Նիկոլայ Բասկովը կրկին համացանցի ամենաքննարկվող մարդն է դարձել: Երգչի երկրպագուներին ուրախացրել է այն լուրը, որ Նիկոլայն ամուսնանալու է:
Այս աղմուկը բարձրացել է այն բանից հետո, երբ Բասկովի և Սոֆիայի նկարը, որտեղ երգչուհին հարսանեկան զգեստ է ընտրում, հայտնվել է համացանցում:
Այս մասին գրում է Rambler.ru-ն: