Թուրքիայում պահանջում են մահապատժի ենթարկել 20-ամյա աղջկան սպանողներին (լուսանկարներ)
Թուրքիայի Մերսին նահանգի Տարսոնի շրջանում 20-ամյա ուսանողուհուն բռնաբարել և դաժանորեն սպանել էին: Երկրի մի շարք նախարարներ հանդես են եկել պահանջով, որպեսզի հանցագործները ենթարկվեն մահապատժի: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով թուրքական Milliyet թերթին:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել անցած շաբաթ: 20-ամյա Օզգեջան Ասլանիին երթուղայինի վարորդը և ևս երկու ուղևոր բռանաբարել, դանակով սպանել և վերջում այրել էին:
Նշվում է, որ աղջկա դին հայտաբերվել էր Թուրքիայի հարավում գտնվող գետերից մեկում: Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել, թե՛ երթուղայինի վարորդին, թե՛ մյուս երկու ուղևորին: