«Բաքու-2015» առաջին Եվրոպական խաղերին ակնկալվում է 30-50 հայ մարզիկի մասնակցություն. Ազադ Ռահիմով
Մոսկվայում՝ «Բաքու-2015» առաջին Եվրոպական խաղերին նվիրված մամուլի ասուլիսում Ադրբեջանի երիտասարդության ու սպորտի նախարար Ազադ Ռահիմովը հայտարարել է, որ «Բաքու-2015» առաջին եվրոպական խաղերին մասնակցելու համար ակնկալվում է, որ Հայաստանից կժամանի 30-50 մարզիկ: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Պատասխանելով լրագրողի՝ հայ մարզիկների անվտանգությունը ապահովելու մասին հարցին՝ նախարարը հայտարարել է, որ հատուկ դրա համար ստեղծվել է Օլիմպիական ավան:
«Հատուկ դրա համար ստեղծվել է Օլիմպիական ավան, որի անվտանգության ապահովումը գտնվում է բարձր մակարդակի վրա»,-հայտարարել է Ռահիմովը :