ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվում են
Այսօր՝ փետրվարի 16-ին, սկսվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Ադրբեջան: Այս մասին հայտնում է Trend.az-ը:
Փոխանցվում է, որ այցի շրջանակններում Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) և Պիեռ Անդրեն (Ֆրանսիա) հանդիպումներ կունենան ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:
Հանդիպման ժամանակ քննարկվելու է Լեռնային Ղրաբաղի հակամարտության հարցը խաղաղ ճանապարհով լուծելու հարցը: Վաղը համանախագահները ժամանալելու են Երևան, որից հետո մեկնելու են ԼՂՀ: