Ինչպես են նախկինում նշել Բուն Բարեկենդանը
Բուն Բարեկենդանը, որը նաև անվանում են Ազգի նորերը՝ հայ ժողովրդի ամենասիրած տոներից մեկն է, որը տոնել են 2 շաբաթ շարունակ: Այս մասին Օperativ.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում նշել է Կոնդի սուրբ Հովհաննես եկեղեցու երիտասարդ միության նախագահ՝ Նարինե Մուսայելյանը:
Նարինեն նշում է, որ ազգի նորեր անվան հետ կապված կա նաև երգ, որի մեջ նշվում է. « … եկան ազգի նորերը, հանեցեք հները, հագեք նորերը»:
«Այս տոնը, որը նշել են 2 շաբաթ, եղել է ազգային խաղերի, երգերի, պարերի, զվաճախաղերի օրեր: Ու նույնիսկ, յուրաքանյուր օրվա ճաշատեսակների քանակն է կապ ունեցել: Այդ քանի օրվա ընթացքում, որ նույնսիկ հարսերն իրավունք չեն ունեցել խոսել իրենց սկեսուրների հետ, այդ օրերը միասին են նստել սեղանի շուրջ, կատակներ արել»,- ավելացրեց Նարինեն:
Այն հարցին, թե ինչ ավանդական և օրվան խորհրդանշող ուտելիք է պատրաստվում այս օրը՝ Նարինեն նշեց. «Այս օրը առանձնանում է ուտեստներով, հիմնականում լինում է հատիկ, հալվա, աղանձ խաշիլ, թռչնեղեղեն, տավարի միս,հավի միս, բայց ոչ խոզի միս: Նախկինում այս տոնի վերջին օրը հավաքվել են ընտանիքի ավագ անդամի տանը և այնտեղից էլ իրենց տներ կրակ են տարել: Քնելուց առաջ ձու են կերել, ասելով՝ … քնում ենք սպիտակ ձվով,որ Աստված մեզ արժան անի, որ արթնանանք կարմիր ձվով՝ ինչն էլ խորհրդանշում է սուրբ Զատիկը»:
Իսկ ազգային խաղերի, երգերի պահպանման և ներկա սերնդի վերաբերմունքի մասին Նարինեն նշում է, որ ամեն ինչ անում են, որպեսզի այդ ամենը նորից վերականգնեն. «Քանի որ մենք ացնել ենք խորհրդային միության 70 տարիներով, ովքեր,որ ամեն կերպ փորձել են մեր ազգայինը վերացնել, այդ տարիների ընթացքում մոռացվել է խաղերը, երգերը: Բայց արդեն 2 տարի է, ինչ փորձում ենք վերակենդանացնել այս տոնը»:
Նունե Խաչատրյան