Թուրքիայում կանանց իրավունքների պաշտպանության նպատակով բողոքի ցույց է կազմակերպվել
Թուրքիայում, ի հիշատակ Օզգեջան Ասլանի, ակցիա է կազմակերպվել: Աղջիկը սպանվել է բռնաբարության փորձի ժամանակ դիմադրություն ցույց տալիս: Այս մասին գրում է BBC-ն:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են ընտանիքի և սոցիալական քաղաքականության գործերով նախարար Այսենուր Իսլամի հրաժարականը:
Հաղորդվում է, որ ոստիկանությունը երիտասարդ կնոջ մարմինը հայտնաբերել է ուրբաթ օրը` Թուրքիայի հարավում գտնվող մի գետում: Սպանության կասկածանքով 3 տղամարդ է ձերբակալվել` միկրոավտոբուսի վարորդը, նրա հայրը և ընկերը: