Ինչպես են տարբեր երկրներում նշում Սուրբ Վալենտինը
Փետրվարի 14-ին աշխարհի տարբեր երկրներում տոնուն են Սուրբ Վալենտինի օրը կամ հենց Սիրահարների օրը: Ենթադրվում է, որ Վալենտինի օրն առաջացել է ավելի քան 16 դար առաջ, սիրո այս փառատոնը հայտնի է դեռ ավելի վաղ ժամանակաշրջաններից և առնչություն ունի հնագույն հեթանոսական մշակույթի հետ: Օրինակ, նախկինում փետրվարի կեսերին հռոմեացիները նշում էին էռոտիկայի փառատոնը, որը կոչվում էր Լուպերսալիա՝ ի պատիվ սիրո աստվածուհիներ Ջունոյի և Ֆեբրուատայի:
Արևմտյան Եվրոպայում Վալենտինի օրը դարձել է լայնորեն հայտնի 13-րդ դարում, իսկ ԱՄՆ-ում՝ 1777թ-ին: Ավանդույթի համաձայն՝ պետք է տալ նվերներ, որոնք կամփոփեն անցնող տարվա ընթացքը: Իսկ ոմանց համար այս ամենը պարզապես դարձել է բիզնես: Օրինակ անցյալ դարասկզբին ամերիկացիները իրենց հարսնացուներին ուղարկում էին մարցիպան, որոնք բավականին թանկարժեք էին:
Ճապոնիայում կար ավանդույթ, ըստ որի՝ շոկոլադի խոշոր ձեռնարկություններից մեկը կազմակերպում էր քաղցր ներկայացում, որի ընթացքում տալիս էր շոկոլադներ: Այնտեղ Վալենտինի օրը նշում են ավելի քան 30 տարի, սակայն այն շարունակում է հայտնի մնալ որպես շոկոլադի տոն: Ի դեպ, այնտեղ Վալենտինի տոնը հիշեցնում է «Մարտի 8-տղամարդկանց համար», քանի որ տղամարդիկ ավելի շատ նվերներ են ստանում, քան կանայք. տղամարդկանց տրվող նվերներն են տղամարդու պարագաներ՝ ածելիներ, լոսյոն, դրամապանակ և այլն:
Ռոմանտիկ և կրքոտ Ֆրանսիայում այս տոնին ընդունված է միմյանց նվիրել զարդեր, իսկ Դանիայում ընդունված ավանդույթ է միմյանց ուղարկել չորացրած սպիտակ ծաղիկներ:
Մեծ Բրիտանիայում փետրվարի 14-ին չամուսնացած աղջիկները մինչև արշալույս կանգնում են պատուհանի մոտ և նայում են անցնող տղամարդկանց: Ըստ լեգենդի՝ առաջին մարդը, ում տեսնում են նրանք, կարող է իրենով անել:
Կան երկրներ, որտեղ պաշտոնապես արգելված է տոնել Վալենտինը, իսկ օրենքը խախտելու դեպքում կարժանանան մեծ և ծանր տուգանքների:
Ռուսները ևս ունեն իրենց սիրո տոնը, սակայն այն նշվում է ոչ թե ձմռանը, այլ ամռանը: Նրանց պատմությունը կապված է լեգենդար սիրո պատմության՝ Պետրոսի և Ֆևրոնիայի, որոնք նվիրվեցին Կուպալա աստվածուհուն՝ Սլավոնական հեթանոս աստված Պերունի որդուն: