Մարիա Շարապովան նշանվում է
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան և իր ընտրյալ բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը մոտ ժամանակներս հնարավոր է հայտարարեն իրենց նշանադրության մասին: Այս մասին հայտնում է Rambler.ru-ն` հղում անելով Tennisworldusa.org-ին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ շատ հնարավոր է, որ զույգը նշանադրվի հենց այսօր՝ փետրվարի14-ին: Նշենք, որ այսօր սիրահարների տոնն է:
Զույգի հարաբերությունների մասին հայտնի էր դարձել դեռ 2012 թվականին: