Իրանի հոգևոր առաջնորդը պատասխանել է Օբամայի նամակին
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին պատասխանել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նամակին, որը նա ստացել էր դեռ 2014 թվականի հոկտեմբերի ամսին: Այս մասին հայտնում է Rambler.ru-ն՝ հղում անելով Wall Street Journal-ին:
Օբամայի նամակի հիմնական նպատակը եղել է այն, որ աջակցություն ցուցաբերվի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ արշավին, ինչպես նաև առաջադրվել է Իրանի միջուկային հարցի վերաբերյալ հարցեր: Պարբերականի աղբյուրը ճշգրտել է, որ նամակն ուղարկվել է մի քանի շաբաթ առաջ. այն հարգալից է եղել, բայց «խուսափողական»: Սպիտակ տունը, սակայն իր հերթին հրաժարվել է հաստատել Իրանի հոգևոր առաջնորդից նամակ ստանալու փաստը:
Պարբերականի փոխանցմամբ՝ 2009 թվականից սկսած ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իրանի հոգևոր առաջնորդին ուղարկել է 4 նամակ: Սակայն Իրանի կառավարությունն ու Սպիտակ տունը չեն հերքում, որ վերջիններս նամակագրական կապի մեջ են եղել: