Թուրքական ռազմական ինքնաթիռն օդ կբարձրանա 2023 թվականին.Դավութօղլու
Թուրքական նախագծով կառուցված առաջին ռազմական ինքնաթիռն օդ կբարձրանա 2023 թվականին: Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
«Այն ժամանակաշրջանում, երբ այդ մասին ոչ ոք նույնիսկ չէր երազում, Սվազի բնակիչ Նուրի Նեմիրագն իրականացրեց իր երազանքը: Իսկ այժմ, մոդեռնիզացիայի ժամանակաշրջանում, ես Սվազի բնակիչներին ուրախալի լուր կհաղորդեմ: Անցյալ ամիս մենք պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նիստ ենք գումարել և կարգադրություն տվել ամբողջական հայրենական արտադրության ռազմական ինքնաթիռի նախագծի հետ կապված, որը մինչև 2023 այն կթռչի»,-իր հայտարարության մեջ ասել է Դավութօղլուն: