Թուրքիան կբացի սահմանը, եթե Հայաստանն ազատի Ադրբեջանի «գոնե մեկ շրջան». Դավութօղլու
Թուրքիան կբացի սահմանը, եթե Հայաստանն ազատի Ադրբեջանի գոնե մեկ «օկուպացված» տարածք: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
Փոխանցվում է, որ համապատասխան հայտարարությամբ հանդես էր եկել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն՝ երկրի փոքրամասնությունների հետ ունեցած հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով՝ Թուրքիայում ապրող հայերը հանդիսանում են երկրի մի մասը և չպետք է տուժեն Անկարայի և Երևանի հարաբերություններից:
«Թուրքիան մտադիր է լուծել խնդիրը հայերի հետ»,-հայտարարել է Դավութօղլուն: