Թուրքիայի ԱԳ նախարարը մեկնում է Ադրբեջան
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն փետրվարի վերջին կմեկնի Ադրբեջան: Այս մասին հայտնում է Report-ը՝ հղում անելով Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշգուին:
Նրա խոսքով՝ այցի հստակ ամսաթիվը ներկայումս հստակեցվում է դիվանագիտական ուղիներով:
Դեսպանը նաև նշել է, որ այցի շրջանակներում քննարկվելու է երկկողմանի հարաբերությունների զարգացման հեռանկարները: