Ադրբեջանը գազի միակ աղբյուրն է հանդիսանում եվրոպացի սպառողների համար. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային գազային միջանցք» նախագծի Խորհրդատվական խորհրդի նիստի շրջանակներում կայացած նախարարական հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը գազի միակ աղբյուրն է հանդիսանում եվրոպացի սպառողների համար: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
«Էներգետիկ ռեսուրսների դիվերսիֆիկացիան այն հիմնական հարցն է, որը ներկայումս ներառված է միջազգային կազմակերպությունների օրակարգում»,-հայտարարել է Ալիևը:
Բացի այդ ,Ալիևը հայտարարել է, որ առաջընթացի համար կարևոր դեր է խաղում SOCAR և bp-ի ընկերությունների հետ համագործակցությունը: