Էրդողանը քննադատել է Օբամային
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ԱՄՆ-ում 3 մուսուլման ուսանողի սպանության հետ կապված վերջինիս լռության մեջ: Այս մասին գրում է Росбалт.ru-ն:
Էրդողանի խոսքով՝ քաղաքական գործիչները պատասխանատվություն են կրում իրենց երկրում տեղի ունեցող իրադարձությունների համար և պետք է հստակ հայտարարեն իրենց վերաբերմունքը տեղի ունեցածի վերաբերյալ:
Վերջին ժամանակներս Էրդողանը հաճախ է հանդես գալիս կտրուկ հայտարարություններով և սուր քննադատություններով Արևմուտքի երկրներում մուսուլմանների հանդեպ վերաբերմունքի հետ կապված:
Հյուսիսային Կարոլիանայում սպանված ուսանողների հարցով հետաքննությունը շարունակվում է: Զոհերի ընտանիքների անդամները պնդում են, որ սպանությունը տեղի է ունեցել կրոնական ատելության հողի վրա: