Ջեկի Չանի 32-ամյա որդին՝ Ջեյսի Չանը, ազատ է արձակվել
Աշխարհահռչակ դերասան Ջեկի Չանի 32-ամյա որդին՝ Ջեյսի Չանը, ազատ է արձակվել:
Ջեյսի Չանը դատապարտվել էր 6-ամսյա ազատարզկման, երբ Չինաստանի ոստիկանությունը նրա տանը հայտնաբերել էր 100 գրամ մարիխուանա։ Երիտասարդը մեղադրվել էր թմրանյութերի անօրինական շրջանառության մեջ:
Դատական որոշումը կայացվել էր հունվարի 9-ին։ Բացի ազատազրկումից Չանին պարտավորեցրել են վճարել 322 դոլար տուգանք։
Վեցամսյա ազատազրկումը հաշվարկվել է՝ հաշվի առնելով նրա՝ հետաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելու ժամկետը։