Տրանսանատոլիական գազատարի կառուցումը շարունակվում է արագացված տեմպերով. թուրք նախարար
Տրանսանատոլիական գազատարի (TANAP) կառուցումը շարունակվում է արագացված տեմպերով: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:
«Ծրագրի իրագործման համար որևէ խոչընդոտ չկա՝ ո՛չ քաղաքական, ո՛չ տեխնիկական»,-ասել է Յըլդըզը:
TANAP-ը նախատեսում է ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքավայրի գազը հասցնել թուրք-վրացական սահմանից մինչև Թուրքիայի արևմտյան սահմաններ:
Փետրվարի 2-ին արդեն իսկ ավարտվել է ծրագրի կառուցման համար տեխնիկական միջանցքի նախապատրաստումը: