«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի պրեմիերայի ժամանակ դահլիճը ծիծաղից «պայթել» է
Գերմանիայում «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի պրեմիերայի ժամանակ դահլիճում անընդմեջ ծիծաղել են: Այս մասին գրում է Լenta.ru-ն:
Նշվում է, որ հանդիսատեսը, մասնավորապես, ծիծաղել է այն երկխոսությունների վրա, որոնք ամբողջապես գրքից են վերցված եղել:
Օրինակ, տեսարանը, որտեղ գլխավոր հերոսը սեռական հարաբերությունից հետո լքել է անկողինը, որպեսզի դաշնամուր նվագի, ուժեղ ռեակցիա է առաջացրել դիտորդների մոտ: