Պուգաչովան մանկապարտեզում անվճար է աշխատում
«Անգլիական մանկապարտեզ»-ի գների հրապարակումից հետո Պուգաչովայի հետ կապված սկանդալը ստիպել է երգչուհուն իջեցնել գները և արդարանալ: Տեղի է ունեցել նաև չնախատեսված մամուլի ասուլիս:
65-ամյա երգչուհին վերջին անգամ լրագրողների առաջ հանդես էր եկել 6 տարի առաջ, երբ որոշել էր հայտարարել բեմից հեռանալու մասին:
Այդ ժամանակվանից պրիմադոննայի անունը չի դադարել առաջնային լինել թերթերում: Նա շարունակել է մասնակցել տարբեր փառատոների, ինչպես նայև հասարակությանը տեղյակ է պահել իր ընտանեկան կյանքի մասին:
Ալլա Պուգաչովան ասել է նաև, որ պատրաստ է առանց գումարի ուսուցանել աշակերտներին, ովքեր ունեն դրա կարիքը, սակայն դրա համար այլ տարբերակներ կան:
Այս մասին գրում է Rambler.ru-ն: