Ալֆյորովան բացատրել է, թե ինքն ու իր ամուսինն ինչու չեն նշում Վալենտինի օրը
Մոտենում է տարվա ամենառոմանտիկ տոնը՝ Վալենտինի օրը, սակայն ոչ բոլոր հայտնիներն են նշում այն: Այս մասին գրում է 7days.ru-ն:
Դերասանուհի Քսենիա Ալֆյորովան և նրա ամուսինն այդ տոնին հատուկ նշանակություն չեն տալիս:
«Այս տոնը մերը չէ, այն եկել է Արևմուտքից: Մեր ընտանիքում այս ավանդույթը տեղ չունի»,-ասել է դերասանուհին:
Նշենք, որ Ալֆյորովան և Բերոևը ռուսական շոուբիզնեսի ամենաամուր զույգն է համարվում: