Ադրբեջանը ԵՄ-ի հիմնական և հուսալի գործընկերն է. Մալենա Մարդ
Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը հայտարարել է, որ Ադրբեջանը ԵՄ-ի հիմնական և հուսալի գործընկերն է: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Ըստ նրա՝ «Հարավային գազային միջանցքը» առանցքային տեղ է գրավում Ադրբեջանի և ԵՄ-ի հարաբերություններում:
«Մեր նպատակն այն է, որ «Հարավային գազային միջանցքի» հիմնական ենթակառուցվածքը պատրաստ լինի 2019-2020 թվականներին»,-հայտարարել է Մարդը: