ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն Ադրբեջան կժամանեն փետրվարի 15-ին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) և Պիեռ Անդրեն (Ֆրանսիա) Ադրբեջան կժամանեն փետրվարի 15-ին: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Փոխանցվում է, որ համանախագահները փետրվարի 16-ին մի շարք հանդիպումներ կունենան Ադրբեջանի կառավարության անդամների հետ:
Հայտնի է, որ Բաքվից հետո համանախագահները մեկնելու են Երևան: