Թուրքիան դեմ է հակառուսական պատժամիջոցներին
Թուրքիան չի պատրաստվում է միանալ հակռուսական պատժամիջոցներին, չնայած Ուկրաինայի հակամարտության սրմանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Փոխանցվում է, որ համապատասխան հայտարարությամբ հանդես էր եկել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Մենք չենք պատրաստվում միանալ ԵՄ-ի պատժամիջոցներին, որոնք ուղղված են ՌԴ դեմ»,-այս մասին Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր գերմանական Zeit թերթին տված հարցազրույցում: