Ուկրաինային զինելն ազդելու է Ադրբեջանի ավտանգության և կայունության վրա. Ալի Հասանով
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալի Հասանովը հարցազրույց է տվել բրիտանական “The Financial Times” ազդեցիկ հրատարակությանը, որում հերթական անգամ ուրվագծել է Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականության եզրագծերը: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Հարցազրույցի մեջ նա նշել է, որ Ադրբեջանը չի աջակցում ԱՄՆ-ի որոշմանը, որ հարկավոր է զինել Ուկրաինայի կառավարությանը:
«Ես կարծում եմ, որ Ուկրաինային զինելը ազդելու է Ադրբեջանի ավտանգության և կայունության վրա»,-հայտարարել է Ալի Հասանովը: