Անջելինա Ջոլին սեռական բռնության դեմ պայքարի կենտրոն է բացել
ՄԱԿ-ի փախստականների գծով հատուկ բանագնաց, դերասանուհի Անջելինա Ջոլին Լոնդոնում բացել է Սեռական բռնության դեմ պայքարի միջազգային կենտրոն: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Լոնդոնի հետազոտական կենտրոնում պետք է ուսումնասիրեն, տվյալներ հավաքեն, ինչպես նաև միջոցներ առաջարկեն կանանց հանդեպ սեռական բռնությունների դեմ պայքարի և նաև մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործիքներ որոնելու մեջ:
Ջոլին հայտարարել է, որ հակամարտությունների խաղաղ կարգավորումն անհնար է, եթե կանանց հանդեպ հանցագործություններն անպատիժ մնան: