Իրանն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել միջազգային միջնորդների հետ միջուկային բանակցություններում
Իրանն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել միջազգային միջնորդների հետ միջուկային բանակցություններում: Այժմ Արևմուտքի հերթն է՝ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:
2013 թվականի նոյեմբերին Ժնևում Իրանն ու միջնորդ «վեցյակը» պայմանավորվել էին համաձայնագիր պատրաստել, որը կերաշխավորեր Թեհրանի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթը:
Այդ հարցի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են և երկարաձգվել են մինչև հուլիս: