Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երեքշաբթի օրն ընդունել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության բարձրագույն պաշտոնատար անձի՝ գեներալ-լեյտենանտ Բուրհանեթթին Աքթիի ղեկավարած պատվիրակությանը:
Կողմերը կարծիքներ են փոխանակել Ադրբեջանի և Թուրքայի զինված ուժերի միջև կապերի հեռանկարների վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմաքաղաքական մթնոլորտը տարածաշրջանում, Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի զարգացմանն ուղղված միջոցները: Այդ ընթացքում ընդգծվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կարևորությունը: