Իրանն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել միջուկային հարցը լուծելու համար
Իրանն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել միջուկային հարցը լուծելու համար: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ գերտերությունները պետք է «օգտագործեն հնարավորությունը» միջուկային գործարքի հարցում՝ հավելելով, որ Թեհրանը համաձայնության համար ձեռնարկել է «անհրաժեշտ քայլեր»:
Ռոհանին նման հայտարարությամբ է հանդես եկել՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարության, ով ասել էր, որ Իրանը պետք է ցույց տա քաղաքական կամք և ցանկություն՝ լուծելու միջուկային հարցը:
Ավելի վաղ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել էր, որ միջուկային հարցի լուծման բանակցությունները ճգնաժամային փուլում են գտնվում: