Թուրքիայում շարունակվում է ոստիկանների ձերբակալությունները
Ստամբուլի դատախազությունը լիազորել է ձերբակալել ոստիկանության 29 սպայի՝ քաղաքական լրտեսության և քաղաքական համակարգը տապալելու մեղադրանքով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Փոխանցվում է, որ ձերբակալվել է 28 կասկածյալ: Բոլոր ձերբակալվածներն աշխատել են Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժնում՝ 2010-2013 թթ:
Հիշեցնենք, որ 2013 թվականին Թուրքիայում տեղի էր ունեցել խոշոր հակակոռուպցիոն ռեզոնանսային գործողություն: