Թուրքիայում նախկին զինվորականները ստեղծում են նոր քաղաքական կուսակցություն
Թուրքիայում նախկին զինվորականները ստեղծում են նոր քաղաքական կուսակցություն, որը կոչվելու է «AS Parti»: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով Anadolu գործակալությանը:
Փոխանցվում է, որ կուսակցության անդամների մեծ մասը պաշտոնաթող եղած սերժանտներ են: Հիմնադիրները պլանավորում են կուսակցության շարքերը համալրել 200 հազար զինվորականով:
Նշվում է, որ ներկայումս Թուրքիայում գոյություն ունի 76 քաղաքական կուսկացություն: