Հակառակորդի գնդակից մահացած 25-ամյա Շեքսպիր Հակոբյանը կամավոր էր զորակոչվել բանակ
«Ժամանակ» թերթը գրում է. «ԼՂՀ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի գնդակից մահացած 25-ամյա Շեքսպիր Հակոբյանը Ջերմուկ քաղաքի բնակիչ էր, սակայն իր ընտանիքի հետ վաղուց բնակվում էր ՌԴ-ում՝ Վոլգոգրադում:
«Նա սեփական կամքով է անցած տարի ներկայացել և կամավոր զորակոչվել բանակ», - մեզ ասաց Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը:
Քաղաքապետը նաև նշեց, որ Շեքսպիրը ամուսնացած էր, ուներ մեկ երեխա, իսկ մեկը նոր պետք է ծնվեր: Նշենք, որ զինվորի ծնողները արդեն ժամանել են Հայաստան»:
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: