Էրդողանը դժգոհ է, որ երկրի հետախուզության ղեկավարը հրաժարական է ներկայացրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դժգոհ է երկրի հետախուզության ղեկավարի Հաքան Ֆիդանիի հրաժարականից: Այս մասին հայտնում է "Milliyet" թերթը՝ հղում անելով Թուրքիայի նախագահին:
«Ես հավանություն չեմ տալիս Ֆիդանիի հրաժարականին: Այնուամենայնիվ, ես իրավունք չունեմ միջամտել վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գործերին»,-հայտարարել է Էրդողանը:
Փոխանցվում է, որ Թուրքիայում հետախուզության ղեկավարի հրաժարականն ընդունում է վարչապետը: