Ադրբեջանը կրկին տարածքային պահանջներ է ներկայացնում
Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն, պատգամավոր Յաղուբ Մահմուդովը մտադիր է վերաշարադրել Ադրբեջանի պատմությունը:
Մահմուդովի խոսքերով՝ Ադրբեջանի պատմությունը խեղաթյուրվել է Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերից հետո: Պատգամավորը գտնում է, որ հենց դրա հետևանքով է, որ հայերը ներկայացվում են որպես Հարավային Կովկասի բնիկ ժողովուրդ:
Նա նշում է, որ իբր իրենց նոր գրքում իրենք ապացուցում են, որ հայկական պետությունը Հարավային Կովկասում հիմնվել է միայն 1918 թվականին, ավելացնելով, թե իբրև հայերն ապրել են Բալկանյան թերակղզում և «1928-ին նոր միայն գաղթել են Հյուսիսային Ադրբեջան»:
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ պատգամավորը նաև ասել է, որ Նախիջևանը, Արցախը և Երևանը նույնպես «պատմական ադրբեջանական հողեր են»: