Ամերիկայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել Ուիթնի Հյուսթոնի դստեր հետ տեղի ունեցած միջադեպի համար. ԶԼՄ-ներ
ԱՄՆ Ատլանտա քաղաքի ոստիկանները սկսել են հետաքննություն վարել՝ Ուիթնի Հյուսթոնի աղջկա գործով: Քրիստինա Բրաունը , դեռևս գտնվում է կոմայի մեջ:
«Ոստիկանությունը հետաքննություն է սկսել Ջորջիայում: Ուիթնի Հյուսթոնի միակ դուստրը շարունակում է մնալ կոմայի մեջ»,- այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Քննիչները ստուգում են այն հնարավոր խախտումները,որի մասին ներկայացրել է աղջկա ամուսինը:Մասնավորապես,հայտնի դարձավ, որ Քրիստինայի մոտ վերքեր են հայտնաբերել,որը գրավել է քննիչների ուշադրությունը:
Հիշեցնենք,որ 21-ամյա աղջկան ամուսինը հունվարի 31-ին Քրիստինային գտել է լոգարանի հատակին ընկած: Նրան տեղափոխել են Ատլանտայի հիվանդանոցը, որտեղ էլ գտնվում է արհեստական կոմայի մեջ: