Իրանում հայտարարվել է Հոլոքոստի թեմայով ծաղրանկարների մրցույթ
Իրանում հայտարարվել է Հոլոքոստի մերժման թեմայով ծաղրանկարների մրցույթ: Այս մասին հայտնում է CNBC-ն:
Կազմակերպիչներն են Իրանի ծաղրանկարների Տունը, Թեհրանում Պաղեստինի արվեստների Թանգարանն ու Սարհեշմեհի Մշակույթի կենտրոնը: Մրցույթը կազմակերպվել է՝ ի պատասխան Charlie Hebdo ամսագրում Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարի հրապարակման:
Ծաղրանկարի հեղինակը, ով կզբաղեցնի առաջին տեղը, կստանա 12 հազար ԱՄՆ դոլար: