Էրդողանի խոսակցությունները գաղտնալսող լրտեսները ձերբակալվել են
Ձերբակալվել Է 2 մարդ, որոնք գաղտնալսել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակի խոսակցությունները: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով թուրքական TRT Haber հեռուստաալիքին:
Փոխանցվում է, որ Էրդողանը հայտարարել է, որ Ռումինիայում ձերբակալվել է 2 մարդ, որոնք գաղտնալսել էին իր գրասենյակի խոսակցությունները:
Բացի այդ նա նշել է, որ դիմում է ուղարկվել Ռումինիային, որպեսզի այդ անձանց արտահանձնեն Թուրքիա: