ԵՄ-ն ու Ադրբեջանն ընդհանուր շահեր ունեն. ԵՄ-ի խոսնակ
Եվրամիությունը և Ադրբեջանը ընդհանուր շատ շահեր ունեն, որոնցից մեկն էներգետիկ անվտանգությունն է: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի խոսնակ Մայա Կոսյանչիչին:
««Արևելյան գործընկերության» շրջանակներում համագործակցությունը հանդիսանում է այդ հարցերի իրագործման գործիքը: Մենք առաջարկում ենք մեր աջակցությունը»,-հայտարարել է Կոսյանչիչին:
Փոխանցվում է, որ բացի այդ նա հայտարարել է, որ Յոհաննես Հան պլանավորում է մինչ Ռիգա մեկնելն այցելել Բաքու: