Հակառակորդի կողմից սպանված Շեքսպիր Հակոբյանի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ազգային, ռասայական, կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայող, շարքային Շեքսպիր Մխիթարի Հակոբյանի սպանության դեպքի առթիվ։
2015 թվականի փետրվարի 5-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, հակառակորդի կողմից, ազգային, ռասայական, կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, սպանելու դիտավորությամբ արձակած կրակոցի հետևանքով մեջքի շրջանում հրազենային վիրավորում է ստացել N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում մարտական հերթապահության նշանակված, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Շեքսպիր Հակոբյանը:
Ստացված հրազենային վիրավորումից զինծառայող Շ.Մխիթարյանը տեղում մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով:
Կատարվում է նախաքննություն: